Տարածաշրջանային

Ադրբեջանը փորձում է ճնշել մամուլի ազատությունը նաև իր երկրի սահմաններից դուրս

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը  փորձում է ճնշել մամուլի ազատությունը նաև իր երկրի սահմաններից դուրս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օրերս ավարտվեց «Ադրբեջանն ընդդեմ «France 2»-ի աշխատակազմի» դատը. հարևան պետությունը տանուլ տվեց այն:

Հիշեցնենք, որ գործի նախապատմությունը սկսվել է դեռս 2015 թվականից, երբ «France 2» հեռուստաընկերության «Cash investigation» (Նախնական հետաքննություն) հաղորդման ժամանակ լրագրող Էլիզ Լյուսեն, Ադրբեջանի մասին խոսելիս, այն որակել էր որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը: Բաքուն սա համարել էր զրպարտություն և դատի տվել լրագրողին:

3 տարի տևած դատավարությունն ավարտվեց հօգուտ ֆրանսիացի լրագրողի: Ֆրանսիական դատարանը այս որոշումը հիմնավորեց 1881 թվականին ընդունված մամուլի ազատության մասին օրենքով: «Օտար երկրները չեն կարող նույնականացվել անհատի հետ: Օտար պետությունը իրավունք չունի այլ երկրի դեմ նման առիթի դեպքում հետապնդում սկսելու: Միայն տվյալ պետության ներկայացուցիչները և պատասխանատուները կարող են պահանջել վերանայում, եթե եղել է նրանց պատիվն ու արժանապատվությունը արատավորող փաստ»,- նշված է օրենքում:

Դատը շահելուց հետո Էլիզ Լյուսեի փաստաբանը հայտարարել է, որ սա բռնապետական երկրների ճնշումների դեմ մեծ հաղթանակ է:

Ի դեպ, նշենք նաև, որ ըստ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության տվյալների, սա առաջին դեպքն էր, երբ օտար պետությունը հետապնդում է լրագրողին իր իսկ հայրենի երկրում:

Ադրբեջանը ֆրանսիական մամուլի էջերում հաճախ է որակվում որպես բռնապետական երկիր հենց ադրբեջանցիների կողմից, ովքեր հալածվել են իրենց երկրում ու հաստատվել այլ երկրնում: Դրանցից մեկը իրավապաշտպան Լեյլա Յունուսն է, ով հաճախ է խոսում Ալիևի բռնապետական վարքագիծի մասին, ինչը ադրբեջանցի լրագրողների՝ երկիրը լքելու պատճառ է դառնում: Նա բարձրաձայնում է նաև լրագրողների անպաշտպան լինելու մասին ոչ միայն Ադրբեջանում, այլև երկրի սահմաններից դուրս, այս դեպքում՝ Եվրոպայում:

Իրավապաշտպանի հայտարարությունները տեղին են՝ հաշվի առնելով մի շարք դեպքեր: Թերևս ամենաթարմը այս տարվա մարտին Ֆրանսիական Թուլուզ քաղաքում ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովի և նրա ընտանիքի վրա հարձակումն էր, որի արդյունքում լրագրողի կինը մահացել էր: Կնոջ մահվանից հետո Նամազովը մի շարք հարցազրույցներում նշել է, որ նախքան կրակոցները նա մի քանի անգամ մահվան սպառնալիքներ պարունակող զանգեր է ստացել Ադրբեջանից, Ռուսաստանից, Վրաստանից: Նա այս հարձակումը կապում է իր քաղաքական դիրքորոշման հետ՝ կապված Ադրբեջանի քաղաքական ռեժիմի հետ:

Նշենք, որ նա 2010 թվականին անդրադարձել էր զոհված ադրբեջանցի զինվորների օրգանների վաճառքի և 2010 թվականին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքների թեմաներին, որի արդյունքում 6 տարի ազատազրկվել էր դատարանի որոշմամբ, ինչը պատճառ էր հանդիսացել՝ կնոջ և երեխաների հետ դեպի Ֆրանսիա փախուստի դիմելու համար, որտեղ հայտարարել էր, որ Ադրբեջանում լրագրողները սպանվում են կամ կալանավորվում:

Ջուլիետա Մկրտչյան

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում