Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/949659.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շամխորի շրջանում հոկտեմբերի 3-ին երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Էպիկենտրոնում, որը գտնվել է 10 կմ խորության վրա, ցնցումների ուժգնությունը հասել է 3.4 բալի:
Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: