Հասարակական

Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանն ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացվելու է սգո մատյան

1 րոպեի ընթերցում

Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանն ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացվելու է սգո մատյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀդեսպանատանը հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Մեծ հայի հիշատակին նվիրված գրառում կատարել ցանկացողները կարող են այցելել Թուրքմենստանում ՀՀ դեսպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում