Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից անակնկալներ այլևս չի սպասում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից անակնկալներ այլևս չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձանագրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա ընթացքում:

Վարչապետի՝ Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկումից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու են ոչ թե գործող խորհրդարանի պատգամավորները, այլ հայ ժողովուրդը:

Հարցին` իրենց համար անակնկա՞լ էր խորհրդարանի կողմից Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունելու որոշումը, փոխվարչապետը պատասխանեց, որ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից անակնկալներ այլևս չեն սպասում: «Այդ ուժերը պարզապես փորձում են ինչ-որ ժամանակով երկարացնել այս Ազգային ժողովի կյանքը, ինչը մենք թույլ չենք տա»,- շեշտեց փոխվարչապետը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում