ԱԺ-ն կրկին ու կրկին ապացուցում է իր լեգիտիմության բացակայությունը. Տիգրան Ավինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ՝ Ազգային ժողովը կրկին ու կրկին ապացուցում է իր լեգիտիմության բացակայությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նշել է Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմանը:
«Ցավոք, հեռատեսությունը երբեք չի եղել այս գումարման ԱԺ-ի ուժեղագույն կողմը։ Մենք էլ առաջ ենք շարժվում մեր ծրագրով՝ շուտով տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- նշել է Տիգրան Ավինյանը։