Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները պատգամավորները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:

«Հարգելի գործընկերներ, երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ և զավակ Շառլ Ազնավուրը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բարեկամի հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանը նշեց, որ երկար կարելի է խոսել Շառլ Ազնավուրի մասին, շատերն են հնարավորություն ունեցել նրան ճանաչելու, համագործակցելու:

«Ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր մի անձնավորության, մեր ազգի զավակի, այլև կորցրեցի իմ լավ բարեկամի, իմ գործընկերոջն, ում հետ երկրաշարժից ի վեր համագործակցել ենք հանուն երեխաների առողջության, նրանց ապագայի: Միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել»,-ասաց Արա Բաբլոյանը:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում