Սպորտ

Ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը 

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Հավաքական թիմը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Ստայկիում է: Հավաքին մասնակցում են նաև Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ընտրանիների մարզիկները:

Մինչ աշխարհի առաջնությունը թիմը հավաք կունենա նաև Երևանում:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-28-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում