Հասարակական

Վաղարշապատի ոստիկանները Հովտամեջ գյւղում հայտնաբերել են իրական «նարկոֆերմաներ»

2 րոպեի ընթերցում

Վաղարշապատի ոստիկանները Հովտամեջ գյւղում հայտնաբերել են իրական «նարկոֆերմաներ»

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանեփ կակաչ 2018 համալիր օպերացիայի շրջանակներում Վաղարշապատի ոստիկանները Հովտամեջ գյուղում գտնվող երկու առանձնատներին կից շինություններում թմրաֆերմաներ են հայտնաբերել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թմրաֆերմաների տերերը երկու եղբայրներ 70-ամյա Պետիկ Հակոբյանն ու 65-ամյա Ստեփան Հակոբյանն են:

Հովտամեջ գյուղի Տերյան փողոցի 9-րդ առանձնատանը կից հողատարածքում գտնվող ջերմոցում 70-ամյա Պետիկ Հակոբյանը հիմնել էր իրական թմրաֆերմա և կանեփ էր աճեցնում՝ հատուկ կաթիլային, օդափոխման, ջերմակարգավորման համակարգերով:

Ոստիկանները Պետիկ Հակոբյանին պատկանող շինությունից առգրավվել են 127 թուփ կանեփի՝ 26 կիլգրամ ընդհանուր քաշով բույս՝ փորձաքննության ուղարկելու համար, կանեփի սերմ, կարճացրած փողով հրացան, 1.2 կիլոգրամ քաշով չորացրած կանեփանման զանգված:

65-ամա Ստեփան Հակոբյանի տանը կից շինությունում էլ ոստիկաններն առգրավվել են 8 կիլոգրամ կանեփի 52 բույս, կանեփանման տնկիներով պարկեր, որոնք ևս ուղարկվել են փորձաքննության:

Առանձնատների տերերը ներկայացել են նախաքննություն իրականացնող մարմնին: Նշանավել է դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում