Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ
1 րոպեի ընթերցում
![Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948222.jpg)
ԵՐԵՎԱՆ,23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ և մետրոյի կայարաններ անցել են ջրի տակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի քանի թաղամասեր ընդհանրապես հոսանքազրկվել են:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները զբաղված են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներով: