Մարզային

Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

5 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ եղել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում և ներկա գտնվել լոլիկի վերամշակման նոր հոսքագծի բացմանը, որի շնորհիվ ակնկալվում է մթերման և արտադրության ծավալի աճ: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել լոլիկի վերամշակման, տոմատի մածուկի, հյութերի, կոմպոտների, մրգերի վերամշակման և պահածոների արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թ. ներդրվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար։ Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական առաջատար Cavalieri սարքավորումը, որն արտոնագրված տեխնոլոգիա է և իր տեսակի մեջ միակ հոսքագիծն է ԵԱՏՄ–ում։ Նշվել է, որ ներկայում ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից (2018թ. 25 տոկոս աճ)։ Փոքր և միջին բիզնեսի հետ համագործակցության արդյունքում այս տարի գյուղհումքի մթերումը կրկնապատկվել է՝ գերազանցելով 2 մլրդ դրամը։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, ԱՄՆ, Կանադա, Անգլիա և Ղազախստան:

Զարգացման ծրագրերի մասով վարչապետը տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարում ընկերությունը ծրագրում է կրկնապատկել արտադրության աճը (նախատեսվում է արտադրական նոր մասնաճյուղի հիմնում), 3.5 անգամ ավելացնել արտահանման ծավալը, ավելացնել արտադրատեսականին և բարելավել արտադրանքի որակը:

«Արտֆուդ»-ի ղեկավարությունը նաև կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ներկայում գործարանում կա մոտ 100 թափուր սեզոնային աշխատատեղ` 90000 դրամ աշխատավարձով, որոնք, սակայն, չեն համալրվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում զրկվել աղքատության նպաստից: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում աղքատության տրամաբանությունը աշխատանքի տրամաբանությամբ փոխելու և աշխատելը խրախուսելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է նաև Արարատի գինու գործարան՝ ծանոթացել խաղողի մթերման գործընթացին և ընթացիկ արդյունքներին: Նշվել է, որ 2018 թ. գործարանում նախատեսում են մթերել 14-18 հազ. տոննա խաղող, այս պահի դրությամբ արդեն մթերվել է 7 հազ. տոննա: Ընթացքի մեջ է գինու մթերման համար նախատեսված նոր տարաների տեղադրումը, որը թույլ կտա տարեկան մթերել մոտ 20 հազ. տոննա խաղող: Տեղեկացվել է, որ խաղողը մթերվում է առանց սորտային և քանակական սահմանափակումների, և վերջին 10 տարում մթերման ծավալը դինամիկ աճ է ունեցել՝ կազմելով 14-18 հազ. տոննա, իսկ իրացման ծավալը կազմել է 4-7 մլն շիշ: Աշխատանք է տարվում ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական շուկայում ամրապնդվելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կոնյակի հնեցման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև հետագա ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ ներկայում գործարանում իրականացվում են տեխնիկական-տեխնոլոգիական մակարդակի բարձրացման, հումքի պահպանման հնարավորությունների և ծավալի ընդլայնման աշխատանքներ: Նախատեսվում է նաև ստեղծել ֆերմերային սպասարկման, աջակցման ծառայություն՝ նպատակ ունենալով թեթևացնել ֆերմերի գյուղատնտեսական աշխատանքի բեռը և ավելի որակյալ արտադրանք ստանալ: Դա նաև հնարավորություն կտա փոխել խաղողագործության մշակման կուլտուրան և սորտային կազմը և ամրապնդել ֆերմեր-վերամշակող կապը:

Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Արարատի մարզ աշխատանքային այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Մասիս քաղաքի «Ինտեր ակվա» ձկնաբուծական ընկերություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Մարզային

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

Մարզային

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Մարզային

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Գավառ համայնքում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց

Մարզային

Գավառ համայնքում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով ֆրանսիական կողմի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

Մարզային

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով ֆրանսիական կողմի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Գավառ  համայնքում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Մարզային

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Գավառ համայնքում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Գյումրիում շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կառուցած երկու նորակառույց  բնակելի շենք

Մարզային

Գյումրիում շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած երկու նորակառույց բնակելի շենք

Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը

Մարզային

Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը

Ծովինար գյուղում հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը

Տնտեսություն

Ծովինար գյուղում հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը

Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

Մարզային

Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

Հիմնանորոգվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի Կաբելագործների փողոց տանող աստիճանները

Մարզային

Հիմնանորոգվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի Կաբելագործների փողոց տանող աստիճանները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում