Քաղաքականություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոնհայտարարել է, որ հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև բազմազանության եւ ինտեգրման խթանման հարցերում:

Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաեւ Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարեւորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:

Գագաթնաժողովից հետո վարչապետ Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարեւոր ոլորտները եւ կուսումնասիրի առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում