Մշակույթ

Լոնդոնում հրապարակվել Է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում հրապարակվել Է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին Լոնդոնում հրապարակվել Է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը, որը շնորհվում Է անգլալեզու գրականության բնագավառում: Դրանում տեղ են գտել վեց հեղինակների՝ բրիտանացիներ Աննա Բյոռնսի, Դեյզի Ջոնսոնի եւ Ռոբին Ռոբերտսոնի, ամերիկացիներ Ռեյչել Քուշների եւ Ռիչարդ Փաուերսի ու կանադուհի Էսի Էդուգյանի ստեղծագործությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Բուքերյան կոմիտեի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վեց մարդուց բաղկացած ցուցակում գերակշռում են կանայք: Այսօր դրանում տեղ են գրավել Աննա Բյոռնսը, Էսի Էդուգյանը, Դեյզի Ջոնսոնը, Ռեյչել Քուշները, ինչպես նաեւ Ռիչարդ Փաուերսը եւ Ռոբին Ռոբերտսոնը»,-տեղեկացրել են կոմիտեում:

Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 16-ին: Առաջին անգամ պարգեւի հանձնումը տեղի Է ունեցել 1969 թվականին:

Մինչեւ 2013 թվականը Բուքերյան մրցանակը շնորհվում Էր այն հեղինակին, որը բնակվում Էր Ազգերի համագործակցության երկրներից մեկում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում: Սակայն այնուհետեւ ժյուրին թույլ տվեց, որ մրցանակին հավակնեն այլ երկրների գրողներ այն ստեղծագործությունների համար, որոնք գրվել են անգլերեն լեզվով եւ հրապարակվել Միացյալ Թագավորությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում