Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների թիմն աշխարհում երրորդն է 

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների թիմն աշխարհում երրորդն է 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների ընտրանին աշխարհի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց: Թիմային ընդհանուր հաշվարկում Հայաստանի թիմը հավաքեց 83 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 136 միավորով Իրանի թիմն է, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է:

Հունահռոմեական ոճի մեր ըմբիշները Հայաստան են վերադառնում 1 ոսկե և 2 արծաթե մեդալով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում