Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես՝ մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը, առկախվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Դրական գնահատելով խոշորացման ծրագիրը՝ նախարարը նշեց, որ դա համայնքներին հնարավորություն է ընձեռում ավելի շատ ֆինանսական միջոցներ գեներացնել: «Հանրապետությունում կան փոքր և միջին համայնքներ, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց միջոցներով անգամ փոքրիկ խնդիր լուծել համայնքներում: Ես խոշորացմանը վերաբերվում եմ դրական, բայց շփվելով բնակիչների հետ՝ կարող եմ արձանագրել, որ դրա դրական կողմերի մասին բնակչությանը պատշաճ չի զեկուցվել, և, հետևաբար, Հայաստանում չեն կարող այնպիսի խոշորացումներ լինել, որոք չեն բխում համայնքի շահերից կամ համայնքում ապրող բնակիչների ցանկությունից»,-ասաց նախարար Պապիկյանը:

Նա խոստացավ, որ խորհրդարանական ընտրություններից հետո հարցը նորից օրակարգ կգա:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում