Այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրել է այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատրաստած տեսահոլովակը՝ ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին, որով խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար:

«Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում»,-նշել է փոխվարչապետը գրառման մեջ՝ հավելելով, որ ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին