Տարածաշրջանային

Իրանը հայտարարում է միջուկային ծրագրին հավատարիմ մնալու մասին

3 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարում է միջուկային ծրագրին հավատարիմ մնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հավատարիմ կմնա միջուկային գործարքին. այն դեռ համապատասխանում է իր շահերին: Համաձայնության պահպանման պայմանը, դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի վաճառքից ստացված օգուտն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Spiegel» շաբաթաթերթի հետ հարցազրույցում:

«Այս համաձայնությունը սիրային խաղ չէ, սա եղել է ողջամիտ փոխզիջում: Իրանը պատրաստ է շարունակել կիրառել այն, քանի դեռ այն համապատասխանում է մեր շահերին… Մեզ համար առաջնահերթն այն է, որ Իրանը կարող է հետագայում նույնպես նավթ վաճառել խելամիտ գնով, ծավալով և շահույթը փոխանցել Իրան»,- ասել է Զարիֆը:

Նախարարը հավելել է, որ Իրանը համագործակցության է ձգտում նաև ներդրումների, գիտության , տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում: Սակայն միջուկային պայմանագրի արդյունավետության ապացույցները մնում են «նավթը և բանկերը»:

«Եվրոպացիները և ստորագրող մյուս կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության փոխհատուցման համար: Մայիսին նրանք մեզ փաթեթ են ներկայացրել: Դրանք լուրջ պարտականություններ էին: Հիմա դրանք պետք է իրականացվեն: Որոշիչ նշանակություն ունի այն, որ Եվրոպան դա չպետք է անի Իրանի համար, այլ իր սեփական ինքնիշխանության և իր երկարաժամկետ տնտեսական շահերի համար»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Իրավիճակը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ սրվեց այն բանից հետո, երբ մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից` ձեռք բերված «վեցնյակի»` միջազգային միջնորդների կողմից (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականին: Թրամփը նաև հայտարարել է բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր որպես գործարքի արդյունք: «Վեցնյակի» միջազգային միջնորդների մյուս անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այս քայլին: Եվրոպական գործընկերները Վաշինգտոնին հայտնել են, որ մտադիր են հետևել Իրանի հետ համաձայնագրի պայմաններին ինչպես նախկինում:

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Իրան

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում