«Միր 24»-ին կոնկրետ որևէ արտարժույթի կամ արտարժույթից  հրաժարվելու մասին որևէ բառ չեմ ասել. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»։

«Միր 24» հեռուստաընկերության տեսանյութում և հաղորդագրությունում Մհեր Գրիգորյանին վերագրվել են խոսքեր, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից։

Հայերեն Русский

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը