ԱՄՆ-ում Շնոբելյան մրցանակներ են հանձնել գիտության մեջ ամենաանհեթեթ ձեռքբերումների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական ձեռքբերումների եւ ոչ ստանդարտ գաղափարների համար: Ինչպես հաղորդվում Է մրցանակի կայքում, պարգեւատրման 28-րդ ամենամյա արարողությունը սեպտեմբերի 13-ին տեղի Է ունեցել Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ), պարգեւը հանձնվել Է տասը կատեգորիաներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խաղաղության Շնոբելյան մրցանակն այս տարի բաժին Է հասել Իսպանիայից եւ Կոլումբիայից մի խումբ գիտնականների, որոնք չափել են ավտոմեքենա վարելիս բղավելու եւ հայհոյելու հաճախականությունը, դրդապատճառներն ու հետեւանքները: Գրականության բնագավառում մրցանակը շնորհվել Է Ավստրալիայի, Էլ-Սալվադորի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին, որոնք պարզել են, որ մարդկանց մեծամասնությունը չի կարդում առավել բարդ կատեգորիայի ապրանքներին վերաբերյալ հրահանգները: Տնտեսության բնագավառի մրցանակն ստացել են Կանադայից, Չինաստանից, Սինգապուրից եւ ԱՄՆ-ից այն գիտնականները, որոնք ուսումնասիրել են աշխատակիցների կողմից ագրեսիվ ղեկավարների դեմ վուդու տիկնիկների օգտագործման արդյունավետությունը:

Բժշկության գծով մրցանակն ստացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք առաջարկել են երիկամների քարերը բուժել ամերիկյան բլրակներով սուրալով: Բժշկական կրթության բնագավառում ձեռքբերումների համար պարգեւն ստացել Է «Կոլոնոսկոպիա (հաստ աղիի պատերի օպտիկական հետազոտություն)՝ նստած դիրքում» զեկույցի հեղինակը:

Վերարտադրողական բժշկության գծով պարգեւն ստացել են այն հետազոտողները, որոնք փոստային նամականիշերն օգտագործել են արական սեռական օրգանի ճիշտ աշխատանքն ախտորոշելու համար: Սնվելու բնագավառի մրցանակն ստացել են Զիմբաբվեից, Տանզանիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները, որոնք պարզել են, որ մարդկային հաննիբալիզմը ամենացածր կալորիականություն ունեցող սննդակարգն Է նրանց թվում, որոնցում առկա Է միսը: Շվեդիայից, Ռումինիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ինդոնեզիայից եւ Իտալիայից գիտնականների խումբն ապացուցել Է, որ կենդանաբանական այգիներում շիմպանզեները մարդկանց նույնքան հաճախ եւ նույնքան լավ են նմանակում, որքան մարդիկ են նմանակում շիմպանզեներին, ինչի համար մրցանակի Է արժանացել մարդաբանության բնագավառում:

Պարգեւը նաեւ ստացել են Շվեդիայից, Կոլումբիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից այն կենսաբանները, որոնք ապացուցել են, որ սոմելյեները կարող են հոտով որոշել ճանճի ներկայությունը գինու գավաթի մեջ: Քիմիայի բնագավառում Շնոբելյան մրցանակը հանձնվել Է պորտուգալացի գիտնականին, որն ուսումնասիրել Է մարդկային թուքը որպես մաքրող միջոց օգտագործելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս