Քաղաքականություն

Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը ռուսական «Известия» -ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլիխոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:

«Այցի ժամկետները կհամաձայնեցվեն»,- հայտնել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Կրեմլի պալատում հանդիպել էր Պուտինի հետ: Դա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն էր, որի ավարտից հետո նա տեղեկացրել էր, որ ՌԴ ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում