ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի չի ունենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով պայմանավորված՝ ՀՀ կառավարության` սեպտեմբերի 13-ին նախատեսված հերթական նիստը տեղի չի ունենալու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: