«Շանթ-2018». Զորավարժության սցենարից շեղումներ չկան. Գաբրիել Բալայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է զորավարժության սցենարով նախատեսված ընթացիկ և առաջիկա պայմանական գործողությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Գաբրիել Բալայանը նշել է, որ զորավարժության սցենարից շեղումներ չկան, կապը այլ պետական մարմինների հետ գործում է, իրադրությունը զարգանում է սահմանված ժամանակացույցի համաձայն։ Արդյունավետ փոխգործակցություն է ընթանում ՀՀ ԶՈՒ-երի և այլ զորքերի միջև, փորձելով զորավաժության պայմանական զարգացումներին համահունչ՝ վերջիններիս նույնպես նախապատրաստել ներգրավելու ՀՀ պաշտպանությանը։

Ըստ զորավարժության սցենարի՝ առկա է առաջխաղացում Թուրքիայի սահմանից, ՀՀ են ներխուժել փախստականներ, որոնց մեջ կան նաև ահաբեկիչներ։ Նրանց որոնողական աշխատանքներն սկսվել են։

Այս պահի դրությամբ, պայմանականորեն, ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունների կողմից արվում են ապակայունացման միտում ունեցող հայտարարություններ, որոնց հնարավոր վտանգների չեզոքացման ուղղությամբ աշխատանք է տարվում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների և դիվանագիտական համապատասխան օղակների միջոցով։

Առաջիկայում տեղի կունենա անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում «Շանթ 2018»-ի շրջանակում ընթացող զարգացումների վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ուժային մյուս կառույցների ղեկավարները։ Քննարկվելու է պայմանական՝ պատերազմ և երկրում ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարության հարցը։

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել