Քաղաքականություն

Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկե՞լ են, թե` ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Գիտեք, մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել»:

Ճշտող հարցին, այսինքն, այդ հարցը ևս քննարկվե՞լ է, վարչապետը պատասխանեց. «Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում