Հասարակական

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ը 100 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե

1 րոպեի ընթերցում

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ը 100 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել` պետբյուջե վերադարձնել 100 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

ՊՎԾ պետի խոսքով` ֆինանսական խախտումները կապված են Սփյուռքի նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ:

«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունից հանձնարարվել է 75 մլն դրամ փոխանցել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, բայց ֆիլմերը նկարահանվել են Հ 1-ի միջոցներով: Հանրայինը մեզ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին է այդ ֆիլմը նկարահանել: Իրավապահները կպարզեն, թե այդ փողը ուր է գնացել»,- նշեց նա:

Դավիթ Սանասարյանի խոսքով` Սփյուռքի նախկին նախարարն ու իր աշխատակիցները պետք է նշեն, թե որտեղ են Հանրային հեռուստաընկերությանը փոխանցված գումարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում