Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ՀԱԱՀ-ն և ԵՊՀ-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով: Այս պահին խորացված ուսումնասիրություն է ընթանում ՀԱԱՀ-ում: Տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են: Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել: Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,- ասաց Սանասարյանը:

ՀՀ ՊՎԾ պետի խոսքով` ուսումնասիրությունները շարունակվելու են նաև Երևանի պետական համալսարանում: Դրանք կանգ էին առել ուսումնական տարվա ավարտի պատճառով:

«ԵՊՀ-ում սկսեցինք ուսումնասիրությունները, բայց, քանի որ, արձակուրդում էին համալսարանի աշխատակիցները, թողեցինք, որ հանգստանան, այլապես իրենց արձակուրդը պետք է անցկացնեին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում: Այժմ վերադարձել են արձակուրդից, մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք: Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,- նշեց ՊՎԾ պետը:

Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենք լինելու են բոլոր բուհերում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում