Հասարակական

Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստան իհամար. Դեսպան Սագանելիձեն ԱԱԾ-ում էր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստան իհամար. Դեսպան Սագանելիձեն ԱԱԾ-ում էր

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձել է երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձել է արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:

Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ ևս շեշտել է, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում