Հասարակական

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին բաց դաս կվարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրել եմ, որպեսզի Արմավիրի մարզում որևէ դպրոց ինձ ասեն` գնալու համար: Արմավիրն այս տարի համընդհանուր ներառման է անցնում: Կտեսնեմ, թե ինչպես է այդ պրոցեսն ընթանում, նաև տեղի դպրոցում բաց դաս կանցկացնեմ, որին կմասնակցեն բոլորը, ովքեր այնտեղ կլինեն»,- ասաց Հարությունյանը:

Նախարարն աշակերտներին կպատմի իր ղեկավարած գերատեսչության մասին:

«Կպատմեմ նախարարության գործունեության մասին: Գուցե, մեր գործունեությունից ինչ-որ հետաքրքիր դրվագներ»,- հավելեց նախարարը:

Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ նորուսումնականտարվաառաջինօրըՀՀկրթությանևգիտությաննախարարԱրայիկ Հարությունյանըբացդասկվարի հանրակրթականդպրոցներիցմեկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում