Նախաքննության գաղտնիքը հանելու ընթացակարգ չկա. Սասուն Խաչատրյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին մարտի 1-ի քրեական գործով նախաքննության գաղտնիությունը հանելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով: Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինին, եթե այս ամենը գաղտնազերծվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանը հստակեցրեց, որ այդ գաղտնիությունը վերաբերվում է միայն նախաքննության փուլին: «Դատաքննության փուլում, դատարանում գործը քննվում է դռնբաց, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք, ինչի հիմքով երբ դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել: Իսկ նախաքննության գաղտնիությունը ելնում է և գործի շահերից, և գործով անցնող անձանց շահերից, այդ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է նման պահանջ ներկայացնել»,- եզրափակեց ՀՔԾ պետը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ «մարտի 1-ի քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն»: ՀՀ երկրորդ նախագահը կոչ էր անում հանել նախաքննության գաղտնիքը, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ամբողջ ծավալով ներկայացնել նախաքննության ընթացքը:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին