Արձագանք, որ արդեն իսկ տեղ է գտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական բարեփոխումների ծրագրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քուվեյթահայ գործարար, հրապարակագիր Կիրակոս Գույումջյանը ողջունելի է համարում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բարեփոխումների իրականացման ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Անդրադառնալով իր կողմից մշակված «Գնեցեք Հայաստանից» նախաձեռնությանը՝ գործարարն իր նամակում գրում է.

«Թավշյա հեղափոխությանը հաջորդող ժամանակաշրջանը լավատեսության նոր էջ է բացել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Մի քանի ամիսները բավարար էին, որպեսզի վիճակագրական տվյալները դրական ցուցանիշ արձանագրեն երկրի տարբեր բնագավառներում:

Այս իմաստով բավական հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 22-ի երեկոյան տեղի ունեցած ուղիղ կապը:

Վարչապետը լուսարձակի տակ առավ Հայաստանի տնտեսական, կրթական, մարզերը զարգացնելու կարողություններն ու ներկայացրեց լուծումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հետևող հայը՝ լինի Սփյուռքում, թե հայրենիքում, անմիջապես հասկանում է ընկերային արդարության վրա հենված պետություն կառուցելու նրա վճռականությունը: Վարչապետի անկեղծ, անշահախնդիր մոտեցումները, առաջարկները, սրտաբաց հայտարարությունները ոչ միայն հուսադրիչ են, այլև հայրենիքը միասնաբար կառուցելու հրավեր:

Անդրադառնալով բարգավաճ տնտեսություն ստեղծելու կարողություններին՝ վարչապետը ներկայացրեց զանազան նախաձեռնություններ: Բոլորը գնահատելի են: Ողջունելի զուգադիպությամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկների պարագայում վարչապետն անդրադարձավ Հայաստանի մեջ նրանց կեցության հարցին, ինչպես նաև վերադարձի համար գնումները Հայաստանից կատարելու նախաձեռնությանը: Այս ծրագիրը մեկ ամիս առաջ ներկայացրել էի Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, ում հավանությունը ստանալով, Քուվեյթ վերադառնալուց հետո մշակեցի կոչ՝ ընտրելով «Գնեցեք Հայաստանից» (Shop in Armenia) կարգախոսը: Դիմեցի համայն հայությանը, Հայաստան այցելող բոլոր սփյուռքահայերին՝ խնդրելով Հայաստանից կատարել իրենց կեցության գնումները: Նախաձեռնությունս դրական արձագանք գտավ սփյուռքահայ և հայրենական մամուլում: Սփյուռքի և հայրենական օրաթերթերը, շաբաթաթերթերը, լրատվական կայքերն անմիջապես ընդառաջեցին «Գնեցեք Հայաստանից» նախաձեռնությանը:

Կարծում եմ աներկբա է, որ գաղափարի իրականացումը մեծապես նպաստելու է վճարային հաշվեկշռի դրական դինամիկային, քանզի ապահովելու է արտարժույթի նշանակալի մուտք Հայաստանի տնտեսություն: Սա կնպաստի նաև տնտեսության և տնտեսական ակտիվության աճին, հետևաբար և ՀՆԱ-ի առավել բարձր ցուցանիշների արձանագրմանը:

Վերոհիշյալ առաջարկությանս մասին վարչապետի նախանձախնդրությանն ականատես դառնալով, իբրև հայ և հայրենիքի վերելքով ապրող անհատ, հպարտ և շնորհակալ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժևորում է գաղափարը և հանդես գալիս միևնույն նախաձեռնությամբ: Փաստորեն, ընդունել էր առաջարկս:

Այս տողերը գրում եմ ոչ թե այն հավակնությամբ, որ նախաձեռնությունը ընդունվել է վարչապետի կողմից, այլ իբրև հայրենիքի շահերը փնտրող և պահպանող հայ անհատ: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ քանի-քանի սփյուռքահայեր գործնական առաջարկներով և օրինակով կարող են իրենց բարոյական և նյութական օժանդակությունը բերել Հայաստանին և Արցախին:

Կիրակոս Գույումջյան

Քուվեյթահայ գործարար, հրապարակագիր»:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում