«Լույս» դաշինքին աջակցողները մեծ ներդրում են ունենալու Երևանի ապագայում. Էդմոն Մարուքյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավում հանրությանը նորանոր քաղաքական դեմքերի և քաղաքական անհատների է ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհ է բացելու նոր քաղաքական գործիչների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լույս» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ այս մասին նշեց Ազգայինժողովի«Ելք» խմբակցությանպատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱրամՍարգսյանը:

«Հուսով եմ՝ այդ մարդկանցով կլինենք էլ ավելի ուժեղ և կառուցողական ու նոր բարձունքներ ենք գրավելու: Մենք կաշխատենք քարոզարշավի գործընթացը կազմակերպել հնարավորինս հետաքրքրիր, որ այն չլինի տաղտկալի և ձանձրալի, այլ լինի սովորեցնող, և քարոզարշավից նորություն մտնի Հայաստանի քաղաքական դաշտ»,- ասաց Սարգսյանը:

Ազգայինժողովի«Ելք»խմբակցությանպատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանը նշեց, որ շատ կարևոր է հաշվետու լինել և հետադարձ կապ պահպանել ընտրողների հետ:

«Կարծում եմ՝ «Ելք» խմբակցությունը Երևանի ավագանիում լուրջ աշխատանք է կատարել՝ամենօրյա ռեժիմով զանգեր, էլեկտրոնային նամակներ են ստացել երևանցիներից և աշխատել նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Լույս» դաշինքի համար սա մի նոր սկիզբ է, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով աջակցելու է այս շարժմանը, մեծ ներդրում է ունենալու Երևանի ապագայում»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ «Լույս» դաշինքն ունի իր ծրագիրը, որը հիմնված է գործող ավագանիների կատարված աշխատանքի հիման վրա:

«Լույս» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենց խմբակցությունները Ազգային Ժողովում և Երևանի ավագանիում չափանիշ են փոխել:

«Մենք ցույց են տվել, որ կարելի է ինչ-որ նպատակ դնել և արդյունքի հասնել, և ես մեծ հաճույքով կառաջնորդեմ այս 111 հոգանոց թիմը, որպեսզի մենք նոր բարձունքներ վերցնենք և նոր ստանդարտներ առաջադրենք: Համոզված եմ, որ մենք մեր առջև ինչ խնդիր դնենք, լուծելու ենք»,- ընդգծեց Զեյնալյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած «Լույս» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 111 հոգանոց ցուցակ:

Հայերեն

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար