Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Այնթապի հերոսամարտում օգտագործված ատրճանակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնթապի հերոսամարտի ընթացքում՝ 1920-ին օգտագործված ատրճանակնեից մեկը Սիրիայից հասել է Հայաստան ու իր տեղը գտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այն թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել ատրճանակի տիրոջ՝ Գրիգոր Բարսեղյանի թոռը՝ սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին կայացավ նվիրատվության արարողությունը:

«Ատրճանակը եղել է իմ մեծ հորը՝ Գրիգոր Բարսեղյանին: Նա այն օգտագործել է Այնթապի հերոսամարտի ընթացքում, հետո, Սիրիա գաղթելիս, տարել է իր հետ: Պապս ու հայրս դրա մասին շատ պատմություններ են պատմել: Այս ատրճանակի տեղը Հայաստանը, հատկապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, քանի որ, մենք հավատում ենք, որ Ցեղասպանությունը վերապրածների հոգիները գտնվում են այս հուշահամալիրում»,- ասաց Ջորջ Բարսեղյանը:

Ատրճանակը 1877-ի արտադրության է: Մինչ տեղափոխումը ատրճանակը գտնվել է Ջորջ Բարսեղյանի տանը՝ Դամասկոսում: Հետո Ջորջ Բարսեղյանն այն հանձնել է Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ այն Հայաստան հասցնելու մտադրությամբ: Տեղափոխման հարցերը լուծվել են մոտ 4 տարվա ընթացքում: Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով ու օգնությամբ են կարողացել արտոնություն ստանալ և այն բերել: Դեսպան Արշակ Փոլադյանը հիշեց՝ այս զենքն իրենց փոխանցել են սիրիական պատերազմի ժամանակ:

«Դժբախտաբար նաև պատերազմական պայմանների պատճառով դժվարություններ առաջացան տեղափոխման համար: Միայն վերջերս սիրիացի պաշտոնյաներին դիմելուց հետո կարողացանք այն փոխադրել Հայաստան»,- ասաց դեսպանն ու իր խորին երախտագիտությունը հայտնեց սիրիական իշխանություններին:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ատրճանակի մասին իմացել է անձամբ Ջորջ Բարսեղյանից՝ մեկ ամիս առաջ: Նախարարությունն էլ կազմակերպել է հանձնման արարողությունը: «Այս ատրճանակը պատմական մեծ նշանակություն ունի: Այս լոկ զենք չէ, խորհրդանշում է ծանր կացության մեջ գտնվող հայի ոգու, կամքի ուժը, միասնականությունը»,-ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հանձնման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Սիրիայի դեսպան ՄոհամմեդՀաջԻբրահիմը:

Հայերեն العربية

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA