Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնել է Հայաստանից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրենց հանգիստն անցկացնող Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը օգոստոսի 25-ին մեկնել են «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:


«Արմենպրես»-ը օգոստոսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանից տեղեկացել էր, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում: