Մշակույթ

Լույս է տեսել Մհեր Սահակյանի «Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը

5 րոպեի ընթերցում

Լույս է տեսել Մհեր Սահակյանի «Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշխատության նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանել, որի միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել չինական քաղաքատնտեսական նախաձեռնությունում, մասնավորապես խթանելով Հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցությունը։ Աշխատությունում ներկայացվել է նաև Չինաստանի հայկական համայնքը որպես հայկական «փափուկ ուժի» գործոն օգտագործելու հնարավորությունները «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում։ Վերլուծվել է նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրության վրա, գնահատվել է այս նախաձեռնությունը Չինաստանի ազգային անվտանգության տեսանկյունից։ Գրքի հեղինակ Մհեր Սահակյանը ոչ թե պարզապես հետևել է չինական նոր «Մետաքսի ճանապարհ» ռազմավարության՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» ի հայտ գալուն, այլև այս նախաձեռնության առաջացման առաջին տարիներին՝ 2012-2016 թթ․, գիտական հետազոտություն է կատարել Չինաստանի լավագույն բուհերից Նանծինի համալսարանում, պաշտպանել գիտական թեզը։ Մինչև Հայաստան վերադառնալը՝ 2017թ. նոյեմբերի 27-ը ղեկավարել է Չինաստանի Հայկական համայնքը։

Որպես հրավիրված բանախոս զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի, Նևշեհիրի համալսարաններում, Չինաստանում ԵՄ ներկայացուցչությունում, Միավորված Ազգերի Կազմակերպության Ակադեմիական խորհրդում (Վիեննա)։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշել է․ «Ճիշտ գիրք՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում․ ես նախընտրում եմ այսպես վերնագրել իմ հակիրճ խոսքը Մհեր Սահակյանի ընթերցողի սեղանին դրված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի վերաբերյալ։ Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է և միակը հայկական իրականությունում։ Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտի Չինաստանը, և ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարևորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար։ Մհեր Սահակյանի ուսումնասիրությունում քաղաքագիտական, տնտեսագիտական խոր և համակողմանի վերլուծության են ենթարկվում Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության այն ասպեկտները, որոնք քիչ են ուսումնասիրվել կամ գրեթե չեն ուսումնասիրվել հայ մասնագետների կողմից։ Մհեր Սահակյանի աշխատության ամենամեծ արժեքը «Մետաքսի ճանապարհի» միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ասպեկտների մատչելի բացատրությունն է, և ամենակարևորը՝ դրա պրակտիկ նշանակությունը Հայաստանի համար։ Երկար տարիներ ապրելով, սովորելով և աշխատելով Չինաստանում` Մհեր Սահակյանն ակտիվ դեր է խաղացել հայկական համայնքի կազմավորման և գոյացման գործընթացում։ Այս գիրքը պերճախոս վկայությունն է այն բանի, որ հանձինս Մհեր Սահակյանի մենք ունենք բարձրակարգ

պրոֆեսիոնալ–չինագետ, որոնց կարելի է հաշվել մատների վրա։ Նրա հնարավորությունները հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ակտիվորեն չօգտագործելն աններելի վրիպում կլիներ»։

Գիրքը հրատարակվել է «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի երաշխավորության հիման վրա։ Գրքի գիտական խմբագիրն է փգթ Վալերի Պողոսյանը։

Նախատեսված է արտաքին քաղաքականության պատասխանատուների, դիվանագետների, միջազգայնագետների, արևելագետների, չինագետների, տնտեսագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում