Հասարակական

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնից:

«Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն, «Արմենպրես»-ի հարցին, թե ներկայումս ինչ առողջական վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը, պատասխանեց, որ այդ մասով չի կարող որևէ տեղեկություն տրամադրել:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում