Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր հոբելյանական համերգի մանրամասները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկի Վարպետ Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր առաջիկա համերգի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը:
Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 - ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26 - ին: Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»:
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել էՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Կարդացեք հոդվածը` Русский