Հասարակական

Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Հարցաքննվելու են բոլորը, ովքեր այս գործի հետ առնչություն են ունեցել, բոլորն առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվելո՞ւ է:

Հարցին, թե ե՞րբ կհարցաքննվի ՀՀ երրորդ նախագահը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն քննության անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է քննիչը: Քննիչն է որոշում, թե ում երբ և ինչ հարցերի շուրջ հարցաքննի: Դա քննության տակտիկա է, և քննիչը պետք է պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ: Հարցաքննությունը ինքնանպատակ չէ, հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում