Դատախազությունը Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը ստանալուց հետո կներկայացնի դրան համահունչ բողոք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու հետո դրան համահունչ բողոք կներկայացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Մենք մեկ-երկու օրվա ընթացքում այդ որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերին համահունչ բողոք կտանենք»,- ասաց Մուրադյանը:

Նա հավելեց, որ Վերաքննիչ դատարանում դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտել է, իսկ որոշումը ստանալուց հետո համահունչ բողոք կտանեն:

«Դատախազությունը մտադրություն ունի արդյոք Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու»,- հարցին ի պատասխան Մուրադյանը նշեց, որ նման մտադրությունդատախազությունն ունի, սակայն պետք է որոշմանը ծանոթանան, որպեսզի բողոքը լինի դրան համահունչ:

Վահագն Մուրադյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՔԾ-ի հայտարարությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է: Մուրադյանը հստակեցրեց, որ ինքը միայն լիազորված է տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը կստանա Վերաքննիչ դատարանի որոշումը, կքննարկի, դրան համահունչ բողոք կներկայացնի:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան