Քաղաքականություն

Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա որևէ նորություն՝ կապված Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հետ:

«Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար, մանավանդ այս քաղաքական իրավիճակում, բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայման: Մենք մեր քաղաքական պատրաստակամությունն ենք հայտնել բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում, ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում և Հայաստանի ազգային շահերի համատեքստում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում