Աշխարհին ու ներդրողներին տեղեկացրեք Հայաստանի նոր իրողությունների մասին. Փաշինյանը՝ Նյու Յորքից օգնություն առաջարկող հայուհուն

2 րոպեի ընթերցում

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը պատասխանելով Նյու Յորքից ժամանած հայուհու հարցին, թե իրենք ինչով կարող են օգնել Հայաստանին՝ դիմագրավելու առկա մարտահրավերները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամենակարևոր բանը այսօրվա Հայաստանի իրողությունների մասին տեղեկացնելն է աշխարհին՝ մարդկանց ու առաջին հերթին հայությանը, նրանց քաջալերելը, որ գան Հայաստան ու ներդրումներ կատարեն։ Հայաստանի ու Սփյուռքի միջև կապն ավանդաբար եղել է օգնություն տվողի ու սպառողի հարաբերություն։ Հիմա եկել է ուրիշ շրջան. սփյուռքի մեր գործարարները իրենց գործընկերների հետ պետք է մտածեն Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր բացելու մասին»։

Վարչապետը վստահեցրեց, որ դրա համար այլևս չկան խոչընդոտներ՝ ապահովված են բոլոր ներդրողների համար հավասար հնարավորություններ, բիզնեսի իրավունքների պաշտպանությունն էլ բարձր մակարդակի վրա է։ «Օգնեք բոլորիս, եկեք համախմբվենք մի հարցի շուրջ՝ աշխարհին ցույց տալու Հայաստանի նոր դեմքն ու կերպարը։ Ինձ օտարերկրյա լրագրողները հաճախ են հարցնում՝ դուք ուզում եք Հայաստանը լինի ինչպես Սինգապուրը, ես ասում եմ՝ ոչ, ինչպես Իսրայելը, ես կրկին ասում եմ՝ ոչ։ Ես ուզում եմ Հայաստանը լինի ինչպես Հայաստանը։ Այն Հայաստանը, որի հիմքերը մենք մայիսին դրել ենք։ Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը։ Մեր ամբիցիաներն այ այդքան մեծ են»,-հավելեց վարչապետը։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում