Նիկոլ Փաշինյանը հորդորում է բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սահմանամերձ շրջաններին աջակցելու տարբերակը տեսնում է այստեղ ներդրում կատարող գործարարների կողքին կանգնելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքներին որոշակի արտոնություններ տալը նա բնութագրեց որպես խորհրդանշական աջակցություն։ «Կարծեմ, 2015 թվականին ընդունվեց սահմանամերձ համայնքներին արտոնություններ տվող օրենքի նախագիծը։ Ըստ էության՝ այդ օրենքի նախաձեռնողներից մեկը ես էի, դա այն ժամանակ էր, երբ հրադադարը խախտում էին։ Եկանք Այգեպար, հետո Մովսես գնացինք։ Սահմանամերձ համայնքների հետ կապված՝ մենք խնդիր էինք դրել, որ էլեկտրականության որոշակի չափ փոխհատուցվի, կարելի է դա ավելացնել՝ կրկնապատկել, անգամ եռապատկել, բայց դա խորհրդանշական ակցիա է։ Ինչպե՞ս սահմանմերձ համայնքներին աջակցենք՝ մենք պետք է կանգնենք այն գործարարների կողքին, ովքեր այստեղ ներդրումներ են կատարում ու աշխատատեղեր ստեղծում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ աջակցության շնորհիվ գործարարներն ավելի մեծ շահույթ կստանան, նրանց ձեռնտու կլինի մնալ ու զարգացնել իրենց բիզնեսը։ Արդյունքում նաև սոցիալական պատասխանատվության միջոցառումներ կիրականացնեն՝ հովանավորելով մի քանի ուսանողի ուսման վարձը, տեղական տուրքեր կվճարեն և այլն։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել աշխատանքի տրամաբանությամբ, որովհետև ինքը հավատում է, որ հայ ժողովուրդը ցանկանում է աշխատել ու արդյունք ստեղծել։ «Մեր ժողովուրդն օգնություն խնդրող ժողովուրդ չի, մեր ժողովուրդը ստեղծագործ է, որ կարող է իր տունը շենացնել։ Կառավարությունը պետք է այդ գործընթացին ամեն ինչով աջակցի։ Եթե մեկը քաղցած է, իրեն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է օգնել, որ ձուկ բռնի։ Ձուկ տալու ժամանակն անցել է, մենք խոնարհվում ենք բոլոր բարեգործների առջև, բայց սա ուրիշ Հայաստան է, այստեղ ապրում են հզոր, հպարտ, արժանապատիվ քաղաքացիներ, այստեղ չկան սահմանափակումներ»,-շեշտեց երկրի ղեկավարը։

Հայերեն

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ