Գրադարանները մեծ հնարավորություն ունեն դառնալու ուժեղ, գործուն մշակութային կենտրոններ. մշակույթի նախարարի տեղակալ 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը արդյունավետ մեխանիզմներ է մշակում իր ենթակայությամբ գործող գրադարանների համալրման հարցը լուծելու նպատակով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս պահին մշակույթի նախարարության ենթակայությամբ գործում է 12 գրադարան, 10-ը ՝ հանրապետության մարզերում, 2-ը՝ Երևանում:

«Այդ գրադարանները մշակույթի նախարարության ենթակայության ներքո են, հետևաբար՝ նախարարությունից ստանում են սուբսիդիաներ, որոնք նաև ուղղվում են դրանց գրքային ֆոնդերի համալրմանը. այդ գումարներից կարող են որոշակի սահմանված չափով գրքեր գնել: Մենք կարծում ենք, որ նրանց ձեռք բերած գրքերի քանակությունը շատ քիչ է ընթերցողների համար: Դա առնվազը պետք է եռապատկել կամ քառապատկել: Մենք այս պահին ուսումնասիրում ենք իրավիճակը և մտածում ենք, թե ինչ արդյունավետ մեխանիզմ կարող ենք ներդնել համալրման խնդիրը լուծելու համար»,-նշեց Վահե Բուդումյանը:

Նախարարի տեղակալը հավելեց, որ այս պահին կարևոր ծրագրեր են իրականացվում, որոնք կապված են նաև նախարարության ենթակայության տակ չգտնվող գրադարանների հետ: Մասնավորապես, նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2018 թվականի հայտեր: Համաձայն Կառավարության սահմանած կարգի՝ գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:

Նախարարի տեղակալի խոսքով՝ գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե համապատասխանում է մի շարք չափանիշների, ունի իրավաբանական անձի կարգավիճակ և այլն:

«Մենք հավատարմագրված գրադարանին տրամադրում ենք ֆինանսավորում՝ ձեռք բերելու տեխնիկական բազա, ապահովում ենք համակարգիչներով, գույքով, ինտերնետ կապով և այլն: Գրադարանները պետք է ավելի մեծ ուշադրություն արժանանան, քան նախկինում: Կարծում եմ, որ գրադարանները մեծ հնարավորություն ունեն դառնալու շատ ուժեղ, գործուն մշակութային կենտրոններ»,-հավելեց Վահե Բուդումյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև ժամանակակից գրականությունը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակելու հարցին: Վահե Բուդումյանի խոսքով՝ այս համատեքստում ևս փոփոխություններ կլինեն, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել:

«Մենք տեղյակ ենք այն մտահոգությանը, որ առկա է գրողների և հրատարակիչների շրջանում, ուսումնասիրում ենք, քննարկում ենք»,-նշեց Բուդումյանը:

Անդրադառնալով ընթերցանության խթանման ծրագրերին՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս պահին ընթերցանության խթանման միջոցառումներ արվում են միայն կետային ռեժիմով, և այս առումով ևս փոփոխություններ կլինեն:

Ինչ վերաբերում է նախարարության թարգմանական ծրագրերին, Վահե Բուդումյանը հիշեցրեց, որ այս պահին նախարարությունը մեկ ուղղությամբ նախագիծ է իրականացնում. խրախուսում է արտերկրի հրատարակչություններին, որ իրենց լեզուներով թարգմանեն ու հրատարակեն հայ գրականությունը:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում