Տիգրան Ավինյանը նորմալ է համարում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀԴՅ-ի և «Ծառուկյան»-ի պատգամավորների միջնորդությունը  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նորմալ է համարում ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած միջնորդությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 7-ին «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` կոալիցիոն գործընկերների այս քայլի վերաբերյալ իրենք, այնուամենայնիվ, եզրակացություններ կանեն:

«Դա նրանց իրավունքն է, և այստեղ շատ կարևոր է փաստ արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայությունը գործադիրից որևէ հրահանգ չի ստանում, այն գործում է անկախ, ինչպես նաև որևէ հրահանգ չի ստանում առաջին ատյանի դատարանը: Մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով այս գործողությունները որոշակի վերլուծության ենթարկելու կարիք կա: Կարծում եմ` այդ վերլուծական գործընթացը կբերի որոշակի եզրահանգումների»,- նշեց Ավինյանը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությանը` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ավինյանը նշեց, որ գործադիրը դատական իշխանության վրա որևէ ճնշում չի գործադրելու:

«Դաշնակցությունը, որ այս կառավարության մաս է, պետք է շատ հստակ իմանար, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք ճնշումներ կան դատական իշխանությունների վրա, թե` չկան: Ինձ համար մի փոքր անհասկանալի է այս հաղորդագրության բովանդակությունը: Առաջին օրվանից մենք ֆիքսել ենք, որ գործադիրը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում` ինչ անի նա: Դա անընդունելի է»,- նշեց փոխվարչապետը:

Հուլիսի 27-ին-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մտահոգիչ էր համարել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը, ինչը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր` ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցություններից:

Հայերեն English

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում