Սպորտ

Ֆեդերացիայի նախագահը մեծ ներուժ է տեսնում երիտասարդ ըմբիշների շարքերում

1 րոպեի ընթերցում

Ֆեդերացիայի նախագահը մեծ ներուժ է տեսնում երիտասարդ ըմբիշների շարքերում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը երիտասարդ ըմբիշների նվաճումն աննախադեպ է համարում:

«Երիտասարդ թիմերը հաջող մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը լավ աշխատանքի արդյունք է: Աննախադեպ ձեռքերում է հատկապես ազատ ոճային ըմբիշների համար: Հիմա մեր թիմերում սերնդափոխություն է տեղի ունենում, և դժվարություններ կան: Լավ սերունդ ունենք, հատկապես ազատ ոճային երիտասարդ ըմբիշների շարքերում: Վստահ եմ՝ երիտասարդները արդարացնելու են իրենց միջազգային ասպարեզներում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով 2-րդ տեղը: Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ դարձան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում