Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է «սարսափելի հակամարտություն» հրահրել. Մեդվեդեւ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է «սարսափելի հակամարտություն» հրահրել. Մեդվեդեւ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարողէ բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Դա կարող Է սարսափելի հակամարտություն հրահրել, անհասկանալի Է՝ ինչու Է դա պետք»,- ասել Է նա «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր Է տրվել օգոստոսի 6-ին: Վարչապետը նաեւ նշել Է, որ 2008 թվականին Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաեւ Ռուսաստանը, կարելի Էր կանխել: «Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ընդգծել Է Մեդվեդեւը: Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել Է, որ կազմակերպությունը մտադիր Է Վրաստանին ընդունել դաշինք՝ չճշտելով, թե հատկապես երբ դա կարող Է տեղի ունենալ: ՆԱՏՕ-ի՝ տասը տարի առաջ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշինքի պետությունների ղեկավարները խոստացան, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարում Էր, որ Ռուսաստանը «խիստ բացասաբար» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, նրա կազմում Վրաստանի եւ Ուկրաինայի ներգրավմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում