ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/942539.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք խմբի հիմնադիր և մենակատար ՍԵրժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար:
«Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը: