Հասարակական

Հաստատվեցին ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

1 րոպեի ընթերցում

Հաստատվեցին ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

«Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ առողջապահության նախարարությանը, 11-ը՝ պաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում