Շիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը: Տարին բարեբեր է, բայց նախորդ տարվա համեմատ, այս տարի հացահատիկի ցանքատարածությունները մոտ 7 հազար հեկտարով պակաս են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ցանքատարածությունների պակասի պատճառը ՀՀ կառավարութան կողմից սերմնարտադրության ու սերմնաբուծության ծրագրի կասեցումն էր: «Խնդիրը՝ համայնքների կողմից ծրագրի նախորդ տարիների պարտքը չհավաքագրելն էր. չնայած պետությունը զիջեց, բայց այդպես էլ ծրագիրը չշարունակվեց: Միևնույն ժամանակ, գյուղացիական և ֆերմերային այն տնտեսությունները, որոնք ունեին 7 հա և ավելի հողատարածք, ընդգրկվեցին ՀՀ կառավարության էլիտային և սուպերէլիտային սերմնարտադրության ծրագիր: Նմանատիպ 7 տնտեսություն այս պահին բերքահավաք է իրականացնում»:

Ընդհանուր առմամբ, 4-5 տոննա միջին բերք է ապահովվում: Միջինից ցածր բերք հիմնականում մարզի լեռնային և նախալեռնային հատվածում է գրանցվում: «Չնայած տարին բարեբեր էր, բայց քանի որ ցանքատարածությունները պակաս էին, համախառն արտադրանքը կմոտենա նախորդ տարվա ծավալներին: Ակնկալվում է մոտ 120 հազար տոննա հացահատիկի համախառն բերք»,-նշեց Մովսես Մանուկյանը՝ փաստելով, որ Շիրակն ընթացիկ տարի ունի 35 հզ հա հացահատիկի ցանքատարածություններ, մինչդեռ նախկինում ունեցել է մինչև 45 հազար հա ցանքատարածություն:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը