Բաքվի կենտրոնում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Բաքվի կենտրոնում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/942246.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհը բռնկվել է Caspian Plaza գրասենյակային կենտրոնում:
Այրվող շենքից տարհանվել են բոլոր աշխատակիցները, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները փորձում են մարել հրդեհը: