Հասարակական

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպք

1 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում