Մշակույթ

Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգին սիրված գործեր կհնչեն

1 րոպեի ընթերցում

Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգին սիրված գործեր կհնչեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոյին կհնչեն Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի և սիրվածերգերը Խորեն Լևոնյանի, Մաշա Մնջոյանի, Լուսինե Կչոզյանի, Մարիցա Թիլիքյանի, Էդգար Խաչատրյանի և այլոց կատարմամբ:

Բեմում կլինի «Թիվի» խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան): Ծրագրին իրմասնակցությունը կունենա նաև ԵՊՀերգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Սարգսյան):

Նախագիծն իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում