ԵՄ-ն աջակցում է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին. Սվիտալսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Լիահույս եմ, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը նոր թափ կառնի»,-հանդիպման ընթացքում շեշտել է նախարար Թորոսյանը` մեծապես կարևորելով պետական կառավարման համակարգում բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը:

Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն: Հատուկ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացիկ քայլերին ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցության մեխանիզմներին:

«ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ առողջապահության համակարգում օրակարգային հարցերի լուծմանը` կախված մատնանշված առաջնահերթություններից»,-ընդգծել է Սվիտալսկին:

Հայերեն English

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս